Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների արտասահմանցի 106 շրջանավարտների:
Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ-ում Սիրայի Արաբական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր կցորդ Մամուն Հարիրին` տիկնոջ հետ, խորհրդական Հուսամ Հաֆեզը, Հնդկաստանի և Իրանի դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև շրջանավարտների` Հնդկաստանից, Իրանից, ՌԴ-ից ժամանած ծնողներ, հարազատներ:
Սիրելի´ շրջանավարտներ, հարգարժա´ն հյուրեր, Երևանի պետական բժշկական համալսարանի այս դահլիճում հերթական անգամ հավաքվել ենք` շնորհավորելու բժշկի դժվարին, պատասխանատու և նվիրում պահանջող մասնագիտությունն ընտրած մեր ապագա գործընկերներին: Այս օրը հիշարժան է յուրաքանչյուրիդ կյանքում, քանի որ ավարտելով համալսարանը ազդարարվում է նոր կյանքի սկիզբ: Դուք ստանձնում եք մի առաքելություն, որի կրողն եք լինելու ձեր ողջ գիտակցական կյանքի ընթացքում, մաքառումների ու ձեռքբերումների շնորհիվ հաստատվելու եք` որպես պահանջված և որակյալ մասնագետներ, իսկ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հնարավորություն են տալու առավել վստահ իրագործելու այն երդումը, որի բովանդակությունն ինքնին թելադրում է զգոնություն, զսպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, համբերատարություն, մարդասիրություն: Թվարկված կարևորագույն հատկանիշերի շնորհիվ մեր Alma- Mater-ը միշտ էլ հավատարիմ է այն արժեքներին ու լավագույն ավանդույթներին, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորվել են պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների ու ուսանողների տարբեր սերունդների կողմից:
Երևանի պետական բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ միշտ էլ աչքի են ընկել ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով: Այս ամենը փաստում է, որ մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների մասնագիտական պատրաստակամության, դաստիարակության խնդիրներին:
Սիրելի´ շրջանավարտներ, ես մեծ հպարտությամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բժշկական գիտելիքների դասավանդման ոլորտում կրթության անվիճարկելի առաջատար, ավելի քան ինը տասնյակ տարիների փառահեղ պատմություն ունեցող Երևանի պետական բժշկական համալսարանն արժանի հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս և աչքի է ընկնում իր բարձր վարկանիշով: Այդ են վկայում տարբեր երկրներից` Սիրիայից, Հնդկաստանից, Լիբանանից, Իրանից, Իրաքից, Բուլղարիայից, ԱՊՀ տարբեր երկրներից, Հունաստանից, ԱՄՆ-ից տարիներ շարունակ մեզ մոտ ուսանելու եկած և բժշկական այս դժվարին ոլորտում արդեն կայացած մեր նախկին շրջանավարտների ծավալուն գործունեությունը:
Այսօր հայ ուսանողների հետ կողք կողքի մեր համալսարանում գիտելիքներ և մասնագիտական կրթություն են ստանում շատ օտարազգի ուսանողներ, ովքեր, ուսանող լինելուց զատ, նաև մի յուրօրինակ կամուրջ են մեր երկրների միջև:
Կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացի կազմավորմանը զուգընթաց` համալսարանում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ փորձում ենք լավագույնս ծանոթանալ այդ երկրների հարուստ մշակույթին, պատմությանը, ազգային ավանդույթներին: Միաժամանակ պետք է նշել, որ վերջիններս էլ, տարիներ շարունակ ապրելով մեր երկրում և ինտեգրվելով մեր կենցաղի մշակույթին` իրենց սրտի մի անկյունում կրում են այդ արժեքները` ամրապնդելով մեր ժողովորդների բարեկամությունը:
Այստեղ` այս պատերի ներքո, կրթվել և բժշկական ոլորտում կայացել է ալյազգի և սփյուռքահայ բժիշկների մի աստղաբույլ, ովքեր չմոռանալով հարազատ կրթօջախը` աջակցել ու շարունակում են աջակցել և իրենց ավանդը ներդնել Երևանի պետական բժշկական համալսարանի զարգացման գործընթացում:
Սիրելի´ շրջանավարտներ, միշտ հավատարիմ մնացեք բժշկի վսեմ ու պատասխանատու առաքելությանը` մշտապես պահպանելով ձեր առանձնակի տեղն ու դերը ձեր երկրների կյանքում:
Լավատեսությունը թող երբեք չլքի ձեզ և նեցուկ լինի բոլորիդ աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինեք: Հավատարիմ եղեք ձեր երդմանը և հետևեք ձեր կոչմանը:
13.09.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ